Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների ձևավորված մեխանիզմներն ու կարծրատիպերը: Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետևանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից և տարածաշրջաններից: Դրանց ազդեցությունը՝ սկսած հումանիտար ճգնաժամերից մինչև քաղաքական անկայունություն, ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահա Ալեն Սիմոնյանը ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում։
Նա նշել է, որ Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու և խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում:
Ա. Սիմոնյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։