«Հրապարակ». Փաշինյանը բուսակե՞ր է դարձել, թե՞ Պահք է պահում
Օրվա մամուլ
08:57 18/04/2025

«Հրապարակ». Փաշինյանը բուսակե՞ր է դարձել, թե՞ Պահք է պահում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անցած ուրբաթ Կապանի «Քարավան» ռեստորանում Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթին մասնակցածներից ոմանք նկատել են, որ Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով` միս և կենդանական ծագման այլ մթերք չի ուտում և անգամ ասել է այդ մասին։ Ճաշկերույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ չնայած շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու, բայց ոչ մեկը համարձակություն չի ունեցել նրանից ճշտելու՝ Փաշինյանը բուսակե՞ր է դարձել, թե՞ Պահք է պահում։

Հիշեցնենք, որ այժմ Հայ առաքելական եկեղեցով սահմանված պահոց շրջանն է` Մեծ Պահքը կավարտվի շաբաթ օրը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն քանի տարի է՝ ո՛չ Ճրագալույցի, ո՛չ էլ Հարության պատարագներին չի մասնակցում, քանի որ խզել է կապը Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հետ և անգամ տաղավար տոների պատարագներին եկեղեցի չի հաճախում` կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների «ինադու»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը բուսակե՞ր է դարձել, թե՞ Պահք է պահում