Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Շահրամանյանը՝ ԱԱԾ տնօրեն Արման Աբազյան հետ իր հարաբերությունների մասին
«Ես երկար տարիներ ազգային անվանգության համակարգում եմ աշխատել, ծանոթ ենք պարոն Աբազյանի հետ, գործնկերային հարաբերություններ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախարար Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում տարածվող լուրերը, որ իրեն «կուրացիա» է անում անձամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ում վրա դրված է Շահրամանյանին չեզոքացնելու պատասխանատու գործը։
Նա նշեց, որ այդ հարաբերություններ ուղղված են նաև մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը՝ հաշցի առնելով, որ հանդիսանում է գերիների, անհետ կորածների հանձնաժողովի նախագահը։
Անրադառնալով այլ խոսակցությունների, Ս.Շահրամանյանն ասաց. «Տարբեր քննարկումներ են գնում, որ Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ, գազալցակայաններ է ձեռք բերել, այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում: Ես ապրում եմ 12 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քմ երկու սենյականոց բնակարանում իմ հինգ հոգանոց ընտանիքով»: