Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտը բեկանվել է
Իրավունք
17:19 18/04/2025
Հայաստան

Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտը բեկանվել է

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը և բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության: Այս մասին հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Դատարանն այս գործով արդարացման դատական ակտ էր կայացրել։
 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder