Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Սպորտ
22:35 17/04/2025
Հայաստան

Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 81 կգ քաշային ծանրորդները: Այդ մասին հայտնում է ծանրամարտի հայաստանի ֆեդերացիան։

«Հայաստանի ընտրանու անդամ Ռաֆիկ Հարությունյանը (անձնական մարզիչ` Գագիկ Գրիգորյան) պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` 150 կգ, 155 կգ, 158 կգ ու այս ձևում դարձավ արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Հարությունյանը բարձրացրեց 185 կգ:

Երկամարտի 343 կգ արդյունքով` Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն