Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
17:50 18/04/2025
Հայաստան

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների. Ալեն Սիմոնյան

«Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների ձևավորված մեխանիզմներն ու կարծրատիպերը: Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետևանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից և տարածաշրջաններից: Դրանց ազդեցությունը՝ սկսած հումանիտար ճգնաժամերից մինչև քաղաքական անկայունություն, ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահա Ալեն Սիմոնյանը ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում։

Նա նշել է, որ Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու և խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում:

Ա. Սիմոնյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների. Ալեն Սիմոնյան