ՍԴ-ն ապօրինի գույքի մասին օրենքը հակասահմանադրական չի ճանաչել, բայց իրավակիրառին առաջնորդվելու դիրքորոշում է տվել. Վլադիմիր Վարդանյան
Իրավունք
12:37 18/04/2025
Հայաստան

ՍԴ-ն ապօրինի գույքի մասին օրենքը հակասահմանադրական չի ճանաչել, բայց իրավակիրառին առաջնորդվելու դիրքորոշում է տվել. Վլադիմիր Վարդանյան

«ՍԴ-ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի» մասին օրենքը հակասահմանադրական չի ճանաչել, այլ տվել է մեկնաբանություներ, որոնք վերաբերում են երկու խումբ կարգավորումներին»,-ԱԺ ճեպազրույցների սրահում ասաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Դիտրակմանը, թե ՍԴ-ն հրապարակել է որոշման վերջին մասը, որով առանձնացրել է միայն հանցանքի հետ կապված  և պաշտոնավարումից հետո ձեռք բերված գույքերի դեպքերը՝Վլադիրմր Վարդանյանը հայտարարեց, թե ՍԴ-ն չի նեղացրել ապօրինի գույքի շրջանակները, այլ մեկնաբանել է կանոնակարգումները և վերջնական եզարկացություն կարելի է անել, երբ հրապարակվի ՍԴ-ի ամբողջական որոշումը։

Նա չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ ՍԴ եզրակացությունից հետո ապօրինի գույքի բռնագրավման բազմաքիվ գործերը կփլուզվեն դատարաններում, բայց և նշեց որ ՍԴ-ն իրավակիրառին որոշ կարգավորումներ է տվել, որոնցով պետք է գործնականում առաջնորդվել։

«Իրավակիրառ պրակտիկայում տվել է դիրքորոշում, որով պետք է առաջնորդվի իրավակիրառը, իսկ յուրաքանչյուր ապօրինի ծագում ունեցող գույքի դեպերը պետք է առանջին հանգամանքներում քննվի»,-ասաց պատգամավորը և կրկնեց.«ՍԴ-ն սահմանել է որոշակի չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեն իրավակիրառներն այդ գույքը և սուբյեկտներին նույնականացնելու համար, որոնք ընկնում են այս օրենքի ազդեցության ներքո»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՍԴ-ն ապօրինի գույքի մասին օրենքը հակասահմանադրական չի ճանաչել, բայց իրավակիրառին առաջնորդվելու դիրքորոշում է տվել. Վլադիմիր Վարդանյան