Նոր Նորք վարչական շրջանում ծառերի սպանդ է իրականացվել. Ահազանգ
Հասարակություն
10:58 18/04/2025

Նոր Նորք վարչական շրջանում ծառերի սպանդ է իրականացվել. Ահազանգ

Նոր Նորք վարչական շրջանու՝ դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի տանող լանջին մոտ 100 առողջ ծառեր են հատվել։ Այս մասին ահազանգում է հասարակական ակտիվ գործիչ Էդվարդ Հայրումյանը՝ հրապարակելով տարածքի լուսանկարներ մինչև քաղաքապետարանի կողմից արած բարեկարգումն ու դրանից հետո։

Նրա խոսքով, ապրիլի 7-ին հատվել են լանջի գրեթե բոլոր ծառերը։

« Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի «հատվել են ընդամենը 12 չոր և 11 փԴած ծառ»։ Միայն իմ տեսանյութում երևում է 60 հատ հատված առողջ ծառի բուն։ Բա ծառասպանդը հո պոզով պոչով չի՞ լինում։ Էսա՛ ծառասպանդը»,-նշել է նա։

Հայրումյանը մանրամասնում է, որ ծառեը հատելուց հետո բները ծածկել են հողով։


«Այսպես վարվում են Դիլիջանի անտառահատները։ Եթե լավ բան եք անում, ինչի՞ եք ծածկում»,-ասում է նա հրապարակած տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նոր Նորք վարչական շրջանում ծառերի սպանդ է իրականացվել. Ահազանգ