Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Միասնություն» դաշինիքի կողմից առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդյա Գրիգորյանն այսօր ավագանու նիստում պաշտոնապես ստանձնեց Փարաքարի համայնքապետի պաշտոնը։
Ներկաների դիմաց նա երդվեց առաջնորդվել օրենքով, համայնքի շահով։ Հնչեցին պետական օհներգն ու երկարատև ծափահարություններ։
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11 528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20 967 է։
Կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 3 669 քվե-7 մանդատ
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 6 508 քվե-12 մանդատ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 900 քվե-2 մանդատ
«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 426 քվե-0 մանդատ։