Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց: Կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այդ այցից լուսանկար է հրապարակել ու գրել. «Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է։ Այս պատը կառուցվել է 9 ամիս առաջ և արդեն ճաքել է։
Այսպես են վերաբերվում ամեն ինչին՝ անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, տնտեսությանը, կրթությանը,...»։
