Նիկոլի լարած թակարդը մի ընկեք. Արթուր Խաչատրյան
Քաղաքական
18:55 19/04/2025
Հայաստան

Նիկոլի լարած թակարդը մի ընկեք. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«Ճիվաղների դավադրությունը...

Հայրենիքը մասնատելու ու կործանելու ամենակարճ ճանապարհը պատերազմի հերոս նահատակներին ըստ աշխարհագրության «բաշխելն» է: Ստորություն է արցախցիներին մեղադրել չկռվելու մեջ: Վաղն էլ կսկսեն հաշվել, թե Սյունիքի մարտերում քանի սյունեցի է կռվել ու զոհվել, (այդ թվում գորիսեցի ու կապանցի, հետո՝ ըստ գյուղերի), իսկ Տավուշում՝ տավուշցի: Մյուս օրն էլ կհայտարարեն, որ արծվաշենցիները չկռվեցին ու նրանց մեղադրեն: Հետո էլ կասեն, որ Ջերմուկին հարակից տարածքների ազատագրումը ջերմուկցիների գործն է...

Նիկոլի լարած թակարդը մի ընկեք: Ինքը չի բավարարվելու երկիրը մանատելով, ինքը ազգն է փորձում մասնատել, որ թշնամուն էլ դիմադրող չլինի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder