«Հրապարակ». Սիսակ Գաբրիելյանին քննադատում էին, իսկ Արեն Մկրտչյանին շնորհակալություն են հայտնում
Օրվա մամուլ
08:54 19/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Սիսակ Գաբրիելյանին քննադատում էին, իսկ Արեն Մկրտչյանին շնորհակալություն են հայտնում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախօրեի ելույթը 2 օր է՝ ՔՊ-ում քննարկում- քննադատում են, համարելով ոչ մարդկային, ոչ բարոյական։

Հիշեցնենք. կառավարության ծրագրի 24 թ. զեկույցի քննարկման ժամանակ, երբ ԱԺ-ում էր նաև Փաշինյանը, Գաբրիելյանը, պատասխանելով ընդդիմության քննադատություններին, ասաց, թե հունվարի 1-ից ԱԺ հանձնաժողովները հրաժարվել են ծառայողական մեքենաներից, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարը ծառայողական մեքենայով է շրջում, և առաջարկեց. «Իմ կողմից հարգված պարոն Սեյրան Օհանյան, որ պահին հրաժարվեք էդ պադավատից, ես երաշխավորում եմ՝ տարեկան տրանսպորտի փաթեթ Ձեզ կգնեմ։ Հրաժարվեք հենց վաղը։ Մենք այլևս չունենք, դուք` ունեք։ Կամ՝ ձեր խմբակցության պատգամավորին ասեք, որ պադավատապետությունից խոսում է, թող ձեզ նայի։ Դուք նախկին զինվորական եք, ունեք հաշմանդամության կարգ, մի քիչ էլ զեղչեր կանենք»։

ՔՊ-ում կարծում են, որ հենց նման ցինիկ ելույթներն են խփում իրենց վարկանիշին։

Փոխարենը ՔՊ-ում անչափ գոհ են Արեն Մկրտչյանի պաթետիկ ու կեղծ ելույթից, որով նա ընդդիմության «պորտը» տեղն է դրել: ՔՊ-ում բոլորն անխտիր մոտեցել, շնորհակալություն են հայտնել Մկրտչյանին՝ ելույթի համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder