«Հրապարակ». Ոտնահարվել են բազմահազար դիմորդների իրավունքները
Օրվա մամուլ
09:08 19/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Ոտնահարվել են բազմահազար դիմորդների իրավունքները

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ պատմության ընթացքում կրթության ոլորտի թերևս ամենամեծ խայտառակությունն է երեկ արձանագրվել՝ Գիտելիքների թեստավորման կենտրոնը հայտարարել է, որ դիմորդները կարող են ապրիլի 15-ից դիմել բուհեր, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկով՝ կառավարությունն ապրիլի 17-ին է հաստատել ընդունելության տեղերը:

Այսինքն, շուրջ 2 օր մեկնարկել է հայտերի ընդունումը, սակայն որոշում չի եղել: Ստացվում է, որ ոտնահարվել են բազմահազար դիմորդների իրավունքները, և կրթության ոլորտի ղեկավարների կողմից ցուցաբերվել է աննախադեպ անփութություն՝ իրենց պարտականությունների կատարման հանդեպ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder