Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը ստացել է դրական եզրակացություն, այն կքննարկվի ավագանու հեթական նիստում
Երեկ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստը, որտեղ «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող, ստացել է դրական եզրակացություն։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
«Նախագիծը 8 կողմ և 6 դեմ համեմատությամբ անցավ։
Ապրիլի 22-ին ավագանու հեթական նիստին արդեն դրական եզրակացություն ստացած նախագիծը պետք է քվեարկենք, ու վերջնական կասեցումը մտնի ուժի մեջ։
Դե ինչ, սպասենք ու տեսնենք՝ ովքեր Դեմ կլինեն ու քաղաքացիներին հակառակ կքվեարկեն!!!
Ոչ թանկացմանը
Ոչ տրանսպորտի թանկացմանը»,- գրել է նա։