Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար
Հասարակություն
17:36 20/04/2025
Տարածաշրջան

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանում հաշտության համար: Այդ մասին ասված է նրա` «Urbi et Orbi» զատկական ավանդական ուղերձում, որն այս տարի իր խնդրանքով ընթերցել է Սրբազան հոր արարողակարգի պետ, արքեպիսկոպոս Դիեգո Ռավելին:

Նա մասնավորապես ասել է.

«Այս տոնական օրը եկեք հիշենք Հարավային Կովկասը և աղոթենք Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման և իրականացման համար, որը կհանգեցնի տարածաշրջանում այդքան ցանկալի հաշտեցմանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder