Առաջիկա շաբթվա եղանակի տեսությունը
Հասարակություն
14:04 20/04/2025
Հայաստան

Առաջիկա շաբթվա եղանակի տեսությունը

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը.

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 20-ի ցերեկը, 21-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-25-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Ապրիլի 20-ի ցերեկը, 21-25-ն օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder