Երևանում բռնկված խոշոր հրդեի կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից
Հասարակություն
21:08 20/04/2025
Հայաստան

Երևանում բռնկված խոշոր հրդեի կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից

Ապրիլի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:44-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում՝ Այգեգործների 30 հասցեում,  խոշոր հրդեհ է բռնկվել։

«Ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև Երևանի հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ էին կարողանում պայքարել կրակի տարածման դեմ, քանի որ նախ խանգարում էր ծուխը, ապա՝ քամին։Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կիլոմետրից, իսկ այրվում էին կենցաղային աղբ և մեծ քանակի կուտակված անվադողեր։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ով է այդքան շատ անվադողեր կուտակել նշված վայրում,  թաղապետարանի աշխատակիցները պարզում են»,-յակտնում է  shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder