Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է թիմ փոխել։ Այս մասին հայտնի է դարձել euro-football.ru-ին։
«Մեր տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստի նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա Եվրոպայից։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին պտտվում 25-ամյա խաղացողի նկատմամբ իսպանական երկու ակումբների՝ «Սևիլիայի» և «Ժիրոնայի» հետաքրքրության մասին»,- գրել է կայքը:
Տիկնիզյանը «երկաթուղայիններում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Պաշտպանի և մոսկովյան ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է վեց միլիոն եվրո։