Արցախցիները հանդիպեցին Սամվել Շահրամանյանի հետ
Հասարակություն
13:11 21/04/2025
Հայաստան

Արցախցիները հանդիպեցին Սամվել Շահրամանյանի հետ

Մի խումբ արցախցիներ հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարարի հետ՝ քննարկելու «թալանի» հարցը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ արցախցիներ ակցիա էին իրականացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով իրավական ճանապարհով վերադարձնել «Արցախից թալանված գումարները» և դրանք ուղղել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Ս.Շահրամանյանի հետ պայմանավորվել էին հանդիպել ու քննարկել։

«Արցախի ներկյայացուցչությունը նախագահի անունից առաջիկա օրերին դիմելու է դատախազություն, քննչական կոմիտե, ԱԱԾ, որպեսզի ընդունելություն կազմակերպեն մեր ու Արցախի նախագահի մասնակցությամբ»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց արցախցի ակտիվիստ Նահապետ Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենք ներկայացնելու են թալանի հետ կապված իրենց ունեցած ինֆորմացիան։

«Չենք պատկերացնում, որ չեն ընդունի, Հայաստանի կառավարությունն ամեն օր խոսում է կոռուպցիայի մասին, ասում է՝ դեմ ենք կոռուպցիային։ Հետքայլ գոյություն չունի, ավելի վճռական ենք տրամադրված։ Վճռական քայլ է,  որ նախագահի հետ գնալու ենք»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախցիները հանդիպեցին Սամվել Շահրամանյանի հետ