Լոնդոնի տրանսակտիվիստները համաձայն չեն «կին» սահմանման վերաբերյալ բրիտանական դատարանի որոշման հետ
Իրավունք
09:53 21/04/2025
Աշխարհ

Լոնդոնի տրանսակտիվիստները համաձայն չեն «կին» սահմանման վերաբերյալ բրիտանական դատարանի որոշման հետ

Շաբաթ օրը Լոնդոնի Խորհրդարանի հրապարակում հազարավոր ցուցարարներ էին հավաքվել ընդդեմ տրանսգենդերների իրավունքների խախտումների։ Նրանք համաձայն չեն Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի որոշման հետ, որը սահմանում է «կին» որպես կենսաբանորեն իգական սեռի ծնված անձ՝ դրանով իսկ բացառելով տրանսգենդեր կանանց այդ իրավական սահմանումից:

Եվրանյուզի հաղորդմամբ, ակտիվիստները ծածանել են դրոշներ և ցուցապաստառներ պահել, որոնց վրա գրված են  եղել «Տրանս կանայք կանայք են»։

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ 2010 թվականի Հավասարության ակտում «կին» և «սեռ» տերմինները «վերաբերում են իգական կենսաբանական սեռին»: Այս որոշումը, ըստ էության, նշանակում է, որ սեռի ճանաչման վկայական ունեցող տրանսգենդեր կանայք «օրենքի աչքում» կանայք չեն համարվում։

Տրանսգենդեր համայնքի անդամները մտավախություն ունեն, որ կարևոր որոշումը կարող է խաթարել իրենց իրավունքները և դառնալ կատալիզատոր հետագա դատական ​​որոշումների համար, որոնք կփոխեն վերջին տարիների առաջընթացը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder