«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գրանցվել է ինքնшսպшնություն ինքնաշեն պարանով կшխվելու միջոցով
Իրավունք
11:19 21/04/2025
Հայաստան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գրանցվել է ինքնшսպшնություն ինքնաշեն պարանով կшխվելու միջոցով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ՝ ապրիլի 20-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հերթական մահն է գրանցվել՝ ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Այս տարվա 9-րդ մահվան դեպքը՝ 5-րդ ինքնասպանությունը:

Պետական մարմինների պատասխանատվության տակ հայտնված մարդկանց համար փաստորեն այդ «պատասխանատվությունը» կյանքի գին է ունենում։

Ուզում եմ կրկնել, այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, և իշխանությունները չեն կարողանում դրանք հաղթահարել, ունակ չեն կամ միգուցե չեն էլ ուզում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder