Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ականներն ընդունեցին հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1 հետաձգելու օրենքը
ՔՊ-ական պատգամավորները 63 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեցին «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Օրինագծով նախատեսվում է մայիսի 1-ը՝ որպես եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, այս տարվա և հաջորդ տարվա համար փոխել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 1-ը:
«Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Պատիվ ունեմ»-ը ձեռնպահ։
Օրենքով նաև նախատեսվում է մյուս տարիների համար հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը սահմանել հունիսի 1-ը, դրանք չի թուլատրվում ներկայացնել մինչև մարտի 1-ը։
ԱԺ-ն օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կդիտարկվի հաջորդ օրը, ապրիլի 22-ին։