Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
3 ոստիկան ազատվել է աշխատանքից, 2-ի նկատմամբ խիստ նկատողություն է կիրառվել
ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Նախարարությունից հայտնում են, որ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երեք ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երկու ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը: