Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Անկախ հիվանդության փուլից վարիկոզի բուժումը պահանջում է կոմպլեքս մոտեցում կազմված մի քանի բաղադրիչներից։ Գրեթե բոլոր փուլերում կիրառվում են դեղորայք և կոմպրեսիոն տրիկոտաժ»,-նշում է անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրամ Քամալյանը։
Վաղ փուլերում, երբ առկա են միայն մազանոթներ և ռետիկուլյար երակներ, բուժման կոմպլեքսին ավելանում են սկլերոթերապիան և վերմաշկային լազերային կոագուլյացիան։
Մասնագետի խոսքով, արդեն իսկ ձևավորված վարկոզի և բարդությունների փուլերում ավելանում և առանցքային են դառնում վիրբուժական եղանակները․
- դասական վենէկտոմիա
- թերմալ եղանակներ՝ լազերային և ռադիոհաճախային աբլյացիաներ
- ոչ թերմալ եղանակներ՝ բիոսոսնձի և մեխանոքիմիական աբլյացիայի եղանակներ։