Նախկինում ՔՊ-ական լինելու մասին հիշատակելու համար դատավորը դուրս հրավիրեց լրագրողին
Քաղաքական
15:56 21/04/2025
Հայաստան

Նախկինում ՔՊ-ական լինելու մասին հիշատակելու համար դատավորը դուրս հրավիրեց լրագրողին

Դատավոր, նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանը դատական նիստերի դահլիճից հեռացրել է Yerevan.Today-ի լրագրողին՝ այն բանի համար, որ կայքում գրված է, որ նա նախկին ՔՊ-ական է։ 

Նա նախ հետաքրքվեց՝ Yerevan.Today-ից լրագրող կա՞ դահլիճում։ Երբ լրագրողը դրական արձագանքեց, դատավորն ասաց.

«Ոտքի կանգնեք։ Ձեզ ամեն անգամ վերնագրեր գրելուց հուշո՞ւմ են»։

 «Կարծում եք մենք ձեր նման չե՞նք կարողանում ինքնուրույն աշխատել»,-արձագանքեց լրագրողը։

«Այսի՞նքն»,-զարմացավ դատավորը։

«Այսինք, եթե դուք կարծում եք՝ ինձ ամեն անգամ հուշում են վերնագիր դնելուց, ես նույն կարծիքը կարող եմ ունենալ Ձեր մասին՝ մտածելով, որ Ձեզ հուշում են ինչպես նիստ վարել»,-մանրամասնեց լրագրողը։

«Դուրս գնացեք»,-ասաց դատավորը, ինչից հետո լրագրողը դուրս եկավ նիստերի դահլիճից։

«Ապրես»,-հնչեց դահլիճում։

«Ո՞ւմ ասացիք ապրես»,-հետաքրքրվեց դատավորը տարեց կնոջից։

«Խոսքը մարդու ինքնուրույնության մասին է»,-պատասխանեց նիստին ներկա տիկինը։

«Դուք լրագրողի գործը խաթարեցիք»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ տեղի ունեցավ։ Վարդևանյանը միացավ գործընկերոջ հարցին, Օրբելյանը սկսեց թերթել ԶԼՄ էջն ու վերնագրեր ընթերցել։

«Լավ ասեմ, ամեն անգամ նշում են՝ նախկին ՔՊ-ական, բացարկ ունեք, ժողովուրդ, հայտնեք, բացարկ եք հայտնում, չեք պնդում։ բան ունեք ասելու, ասեք, ստացվում է պատի տակի խոսակցություն։ Ամեն անգամ ընդգծվում է՝ նախկին ՔՊ-ական, նախկին ՔՊ-ական»,-ասաց դատավորը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նախկինում ՔՊ-ական լինելու մասին հիշատակելու համար դատավորը դուրս հրավիրեց լրագրողին