Որո՞նք են վարիկոզի բուժման եղանակները. Անոթային վիրաբույժ
Առողջություն
11:56 21/04/2025
Հայաստան

Որո՞նք են վարիկոզի բուժման եղանակները. Անոթային վիրաբույժ

«Անկախ հիվանդության փուլից վարիկոզի բուժումը պահանջում է կոմպլեքս մոտեցում կազմված մի քանի բաղադրիչներից։ Գրեթե բոլոր փուլերում կիրառվում են դեղորայք և կոմպրեսիոն տրիկոտաժ»,-նշում է անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրամ Քամալյանը։

Վաղ փուլերում, երբ առկա են միայն մազանոթներ և ռետիկուլյար երակներ, բուժման կոմպլեքսին ավելանում են սկլերոթերապիան և վերմաշկային լազերային կոագուլյացիան։

Մասնագետի խոսքով, արդեն իսկ ձևավորված վարկոզի և բարդությունների փուլերում ավելանում և առանցքային են դառնում վիրբուժական եղանակները․

- դասական վենէկտոմիա

- թերմալ եղանակներ՝ լազերային և ռադիոհաճախային աբլյացիաներ

- ոչ թերմալ եղանակներ՝ բիոսոսնձի և մեխանոքիմիական աբլյացիայի եղանակներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որո՞նք են վարիկոզի բուժման եղանակները. Անոթային վիրաբույժ