Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». ԿԿՀ բարեվարքության ուսումնասիրության վարչության պետի դատախազ ամուսնուն ևս ազատել են պաշտոնից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ Մարիաննա Բաղինյանի դատախազ ամուսնուն ևս ազատել են պաշտոնից: Ապրիլի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որպես բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ, Մարիաննա Բաղինյանը ազատման դիմում է գրել և ազատվել վարչութան պետի պաշտոնից։
Ինչպես հայտնի է, 2025 թվականի մարտի 27-ին Ազգային ժողովի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում Մարիաննա Բաղինյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Դրանից հետո Մարիաննա Բաղինյանը ազատվել է վարչության պետի պաշտոնից։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ Բաղինյանի դատախազ ամուսինը՝ Գագիկ Մարգարյանը, որը Արագածոտնի մարզի դատախազն էր և վերջերս էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել Գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, ևս ազատվել է պաշտոնից: Գլխավոր դատախազությունից հաստատեցին տեղեկությունը, բայց ազատման պատճառը չհայտնեցին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։