Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Որևէ կաշկանդվածություն Հակակոռուպցիոն կոմիտեն, այդ թվում ես, չունենք. Արթուր Նահապետյանը՝ Աննա Հակոբյանի ճաշկերույթների մասին
«Որևէ կաշկանդվածություն Հակակոռուպցիոն կոմիտեն, այդ թվում ես, չունենք, որևէ դեպքի մասով, եթե ունենում ենք տեղեկություններ հանցագործության վերաբերյալ, թե՛ օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ, և թե՛ համապատասխան հիմքերի դեպքում նաև վարույթ նախաձեռնելու և արդեն քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով կիրականացվի համապատասխան գործողություններ, այդ թվում նաև նախաքննություն»-խորհրդարանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Նա նման ձևով արձագանքեց, հարցին թե արդյոք կոռուպցիոն ռիսկ չկա Աննա Հակոբյանի՝ ճաշկերույթ է կազմակերպելու և գործարարներից մեկ մլն դրամ գումար հավաքագրելոի մեջ։
«Կներեք, բայց Ես չեմ կարող հիմա հասկանալ, թե դուք ինչ նկատի ունեք, ինչ դեպքի վերաբերյալ են ձեր հարցադրումները»,-ասաց Նահապետյանը:
Լրագրողը բացատրեց,որ խոսքը գնում է «ԻՄ քայլը» հիմնադրամին հանգանակություն անելու համար ճաշկերույթներ անցկացնելու։
«Թե՛ դատախազությունը, թե Հակակոռուպցիոն կոմիտեն իր գործունեության ընթացքում պարբերաբար մոնիթորինգ է իրականացնում, այդ թվում նաև մամուլի հրապարակումներ է ուսումնասիրում, և եթե գտնում է, որ կան հանցագործության վերաբերյալ որոշակի տվյալներ, ապա պարտադիր այդ կապակցությամբ կիրականացվի համապատասխան վարույթ»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչու է կոմիտեն աչքերը փակում ՔՊ-ականների ռիսկային գործունեության վրա, դրա փոխարեն ջանասիրությամբ վարույթներ է հարուցում ընդդիմադիրների նկատմամաբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ասաց, թե մեկ ամիս է, որ պաշտոնավարում է և չի կարող պատասխանել այդ հարցին։