Լարված իրավիճակ ԱԺ-ում, սկսվեց քաշքշոց. «Կանգնած մնա, խի՞ ես նստում», «հանգստացի արա»
Քաղաքական
11:55 22/04/2025
Հայաստան

Լարված իրավիճակ ԱԺ-ում, սկսվեց քաշքշոց. «Կանգնած մնա, խի՞ ես նստում», «հանգստացի արա»

Ազգային ժողովում նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը քաշքշեցին միմյանց։ Ալեն Սիմոնյանը հորդորեց անջատել ուղիղ եթերը, այնուհետև ՊՊԾ աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ։

Նշենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի  կարգավորման առարկան եկամտային հարկի տարեկան հաշվարկների՝ հայտարարագրերի ներկայացման ժամկետների սահմանման հետ կապված հարաբերություններն են:

Մինչև ԱԺ-ում լարված իրավիճակի ստեղծումը, «Հայաստան» խբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ շրջանառության մեջ են դրել Հայոց ցեղասպանության  ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվության նախատեսող օրինագիծ։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լարված իրավիճակ ԱԺ-ում, սկսվեց քաշքշոց. «Կանգնած մնա, խի՞ ես նստում», «հանգստացի արա»