Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա ավանդական ծեսի փոփոխություններով
Աշխարհում
09:03 22/04/2025
Աշխարհ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա ավանդական ծեսի փոփոխություններով

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը կտարբերվի նրա նախորդների թաղման արարողություններից։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, փոփոխություններով փաստաթուղթը կազմվել է հենց Պոնտիֆիկոսի կողմից և կոչվում է Ordo Exsequiarum Romani Pontificis։ Ըստ այդմ, թաղման ծեսն այլևս չի ներառի կաթոլիկների կողմից դիակառքի վրա հարգանքի տուրք մատուցելը։

Դագաղի փակման արարողությունը նույնպես չեղյալ է հայտարարվել։ Ի թիվս այլ բաների, դագաղն պատրաստված կլինի սովորական փայտից (և ոչ թե կիպարիսի, կապարի և կաղնու եռակի նյութից): Հսկիչների թիվը երկուսից կկրճատվի մեկի։

«Ծեսը (հուղարկավորության) չափազանց ծանրաբեռնված էր», - Il Quotidiano-ի հաղորդմամբ, ավելի վաղ ասել էր Ֆրանցիսկոսը։

Ֆրանցիսկոսի կողմից ներմուծված մեկ այլ փոփոխություն վերաբերում է թաղման վայրին: Ի տարբերություն վերջին դարերի պոնտիֆիկոսների մեծ մասի, նա կթաղվի Հռոմի Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկայում, այլ ոչ թե հենց Վատիկանում: Պոնտիֆիկոսն իր ընտրությունը բացատրել էր նրանով, որ նա գնացել էր այդ վայրում աղոթելու «իր առաքելական յուրաքանչյուր ճամփորդության սկզբում և վերջում» (այսինքն՝ արտասահմանյան այցելությունների):

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է նախօրեին ինսուլտից, որն առաջացրել է սրտի կանգ։ Վատիկանը հայտնել է, որ նրան կարող են հուղարկավորել ապրիլի 25-ից 27-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա ավանդական ծեսի փոփոխություններով