Լրագրողը Աժ-ում քաշքշուքի, հայհոյանքների մասին ՔԿ նախագահին հաղորդում ներկայացրեց
Իրավունք
14:23 22/04/2025
Հայաստան

Լրագրողը Աժ-ում քաշքշուքի, հայհոյանքների մասին ՔԿ նախագահին հաղորդում ներկայացրեց

ArmLur.am-ը Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը հետ զրույցում հանցագործության մասին հաղորդում տվեց և հնչեցրեց անուններ, թե որ պատգամավորներն էին Ազգային ժողովում այսօր քաշքշուքի կենտրոնում և ովքեր հրահրեցին վիճաբանություն։

«Ձեզ հանցագործության մասին հաղորդում եմ ուզում ներկայացնել։ Դուք Ազգային ժողովում եք, քիչ առաջ Ազգային ժողովի պատգամավոր Վահե Ղալումյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սադրեցին, արդյունքում տեղի ունեցավ քաշքշուկ, հնչեց հայհոյանք։ Խուլիգանական հատկանիշներով վարույթ կնախաձեռնե՞ք»,- դիմելով Պողոսյանին՝ ասաց ArmLur.am-ի լրագրողը։ 

«Հաշվետվություն ներկայացնեմ , զրուցենք»,- արձագանքեց Ա. Պողոսյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի ըթնացքում ՔՊ-ական պատգամավորների և ընդդիմադիրների միջև քաշքշուք է եղել։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լրագրողը Աժ-ում քաշքշուքի, հայհոյանքների մասին ՔԿ նախագահին հաղորդում ներկայացրեց