Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանում մայիսյան տոներին խորովածը ձմռան համեմատ կթանկանա 10-20%-ով։ «Գազետա ռու»-ի համար նման կանխատեսում է արել Synergy համալսարանի տնտեսական տեսության և վարքագծային տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Յուլիա Բուտիրինան։
«Մայիսյան տոներն ավանդաբար խնջույքների և խորովածի շրջան են, ինչը հանգեցնում է խորովածի և հարակից ապրանքների (միս, մարինադներ) պահանջարկի ավելացմանը, իսկ պահանջարկի ավելացումը կարող է ազդել գների բարձրացման վրա։
Բացի այդ, վերջին մեկ տարվա ընթացքում նկատվել է մսի և քյաբաբի այլ բաղադրիչների գների բարձրացման ընդհանուր միտում՝ կապված կերի, էներգառեսուրսների, լոգիստիկայի և այլ արտադրական ծախսերի գների բարձրացման հետ:
Բացի այդ, պետք է հաշվի առնել երկրում գնաճի ընդհանուր մակարդակը։
«Մայիսյան տոներին մոտ խորովածի գնի ճշգրիտ աճը մեծապես կախված է տարածաշրջանից, մսի որակից և այլ գործոններից, բայց կարելի է ակնկալել, որ ձմռան և վաղ գարնան համեմատ գները կբարձրանան 10-20%-ով, հատկապես, եթե պահանջարկի նկատելի աճ կա»,-նշել է Բուտիրինան։
Ըստ Chek Index-ի՝ 2025 թվականի սկզբին խորովածի միջին գինը կազմել է 3,3 հազար ռուբլի։