«Հրապարակ». Ինչու է Նարեկ Մանուկյանը նեղացել ՔՊ-ից
Օրվա մամուլ
09:13 23/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է Նարեկ Մանուկյանը նեղացել ՔՊ-ից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ուղիղ մեկ ամիս առաջ գրել էինք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը 2019 թ․ սեպտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնին` առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով: Նա ապրիլի 4-ին ազատվեց պաշտոնից` «իր դիմումի համաձայն»: Բացի հիվանդանոցի տնօրեն լինելուց, Ն. Մանուկյանը նաև Երևանի ավագանու անդամ էր` ՔՊ խմբակցության կազմում։ Երևանի ավագանու նիստին երեկ հայտարարեցին, որ Նարեկ Մանուկյանը դիմում է ներկայացրել և վայր է դնում նաև ավագանու անդամի մանդատը։

Ավագանու անդամներից մեզ պատմեցին, որ Մանուկյանը նեղացել է իրեն տնօրենի պաշտոնից հեռացնելու համար և որոշել է որևէ կապ չունենալ առհասարակ իշխող «Քաղպայմանագրի» հետ՝ հրաժարվելով նաև ավագանու անդամի լիազորություններից։ Նշենք, որ Մանուկյանն Արսեն Թորոսյանի ընկերն է։ Թորոսյանի նշանակած մի քանի տնօրեն վերջին մեկ ամսում, այդ թվում` «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, Կախվածությունների ազգային կենտրոնի, Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենները, հեռացվեցին պաշտոններից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder