Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետության հրապարակում այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը՝ Հայաստանի և Արցախի եռագույն դրոշներով։
Մինչ երթի մեկնարկը, հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
Այնուհեև , բազմահազար քաղաքացիներ վառեցին ջահերն ու սկսեցին քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ։
Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթն այս տարի կրում է «Չենք ուրանալու Ցեղասպանությունը» կարգախոսը։ Երթը կշարունակվի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։












