Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնվենցիայի ընդունումից հետ փաստաբանների իրավունքների պաշտպանությանը կհետևի մոնիտորիգնի խումբը
Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը տարբեր կառույցների հետ համագործակցությամբ մշակել են փաստաբանների իրավունքների պաշտպանության կոնվենցիան, որտեղ ամրագրված են այն հիմնական սկզբունքները, որոնք աջակցելու են փաստաբանի մասնագիտությանը, փաստաբանական համայնքին վերպետական մակարդակով իրավունքների պաշտպանության համատեքստում։
«Կոնվենցիայի ստորագրումը նախատեսվում է մայիսին, Հայաստանը՝ ի դեմս Փաստաբանների պալատի դրական կարծիք է արտահայտել այդ կոնվենցիայի ընդունման կապակցությամբ։ Կոնվենցիայում վերպետական մակարդակով ամրագրված են այնպիսի կարգավորումներ, որոնք պարտադիր են դարձնելու մասնակից երկրների համար հարգել ու պաշտպանել այդ սկզբունքները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Այսօր Փաստաբանների պալատը կազմակերպել է միջազգային համաժողով «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիա․ կարիքը և ակնկալիքները» թեմայով։
Պալատի նախագահի խոսքով, կոնվենցիայում ներառված դրույթներն արդեն իսկ կան հայաստանյան օրենսդրությունում, սակայն կոնվենցիայի անհրաժեշտությունը պայմանավորված է հանգամանքով, որ հաճախ շատ երկրներում, այդ թվում Հայաստանում տեղի են ունենում իրավունքների խախտումներ, որոնք կոնվենցիայի առկայության դեպքում ավելի լրջացվելու են դրանց հետևանքները։
Հարկային վարչարարության վերաբերյալ կոնվենցիայում հիշատակում չկա, սակայն կա դրույթ, ըստ որի, պետությունը չպետք է ընդունի այնպիսի իրավական ակտեր, որոնք կհանգեցնեն փաստաբանական գործունեության խաթարմանը։
Բաբայանն ասաց՝ կոնվենցիայի նախագծով նախատեսվում է ստեղծել մոնիտորինգային մարմին, որը դիտարկելու է փաստաբանների իրավունքների պաշտպանության մակարդակը տվյալ երկրում։
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Բեյրութի փաստաբանական միությունների նախագահները, բարձրաստիճան ներկայացուցիչներ Վրաստանի փաստաբանների պալատից և Ֆրանսիայի մի քանի քաղաքների փաստաբանների միություններից, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններից:
Մանրամասները՝ ուղիղ եթերում։