Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժուլի Կուտուղիեղ. Փաստաբանների նկատմամբ հարձակումները, ոտնձգություններն ավելացել են
«Փաստաբանների նկատմամբ հարձակումները, ոտնձգություններն ավելացել են, ինչը մտահոգիչ է»,-Երևանում կայացած «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիա․ կարիքը և ակնկալիքները» թեմայով միջազգային համաժողովին ասաց Ֆրանսիայի փաստաբանների պալատների ազգային խորհրդի նախագահ Ժուլի Կուտուղիեղը։
Նա նշեց, որ գործի են դրվում ճնշումները, վարչական բռնաճնշումները, սպառնալիքները։
«Ցավոք սրտի, ականատես ենք լինում բացասական հետևանքներին։ Այս ամենը մտահոգիչ է։ Ոտնձգություններն ողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքիայում, այլ երկրներում են շատացել։ Այդ պատճառով փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիան դառնում է ավելի կարևոր»,- ասաց ֆրանսիացի փաստաբանը։
Նա նշեց, որ կոնվենցիայում ներկայացված են այն մեխանիզմները, որոնք թույլ են տալիս իրապես պաշտպանել փաստաբանի մասնագիտությունը։
«Այս կոնվենցիայի վավերացումը թույլ է տալիս իսկապես ապահովել անկախությունը, պաշտպանել փաստաբանների իրավունքները»,- ասաց Ժուլի Կուտուղիեղը։
Մանրամասն՝ տեսանյութում։