Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), դադար է վերցրել։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Հայաստանը դուրս չի եկել, նա դադար է վերցրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց։ Ասել, որ նրանք հեռացել են կամ հեռանում են, նման հարց չկա։
Ամեն դեպքում, Հայաստանի հետագա մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին այդ երկրի՝ անկախ, ինքնիշխան պետության քաղաքական ղեկավարության որոշումն է։ Մենք հարգանքով ենք վերաբերում նման որոշումների»,- մեջբերում է գլխավոր քարտուղարի խոսքերը ՏԱՍՍ-ը։