Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
Քաղաքական
12:23 24/04/2025
Աշխարհ

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 24-ի կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատունը  սոցիալական ցենցերի իր պաշտոնական էջերում գրէլ է. «Սգում ենք հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ», և հիշեցրել Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին.

«1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական ​​դուման, հիմնվելով 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության տարածքում հայերի բնաջնջման մասին վկայող անհերքելի պատմական փաստերի վրա, ընդունել է «Հայ ժողովրդի 1915-1922թթ. ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարությունը, որով դատապարտում է այս անմարդկային ակցիայի կազմակերպիչներին, ցավակցություն հայտնել հայ ժողովրդին և ապրիլի 24-ը ճանաչել որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Փաստաթղթում նշվում էր, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը իր պատմական հայրենիքում կատարվել է Ռուսաստանի փլուզման համար պայմաններ ստեղծելու նպատակով։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Ս.Դ. Սազոնովի նախաձեռնությամբ 1915 թվականին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության գործողությունները Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ որակեցին որպես «հանցագործություն մարդկության դեմ»։

2015 թվականի ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։ Ռուսական պետության ղեկավարն իր խոսքում հայտարարեց, որ 1915 թվականի իրադարձությունները ցնցել են ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում դրանք ընկալվել են որպես սեփական վիշտ՝ նշելով, որ հարյուր հազարավոր անպաշտպան և անօթևան հայեր փրկություն են գտել Ռուսական կայսրության տարածքում»,-ասվում է գրառման մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ