Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան ու ապագան. Էրդողան
Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին։ Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահն իր ուղերձում մասնավորապես նշել է.
«Այս տարի ևս հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի հիշատակը և ևս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց թոռներին։
Մենք դեռ զգում ենք Օսմանյան կայսրության վերջին շրջանում պատերազմի տարիներին տեղի ունեցած ապստամբությունների, խմբավորումների աճող շարժումների, զինված խմբերի կողմից դիվերսիոն գործողությունների և համաճարակների պատճառով կորցրած կյանքերի ցավը։
Մյուս կողմից՝ մենք գիտակցում ենք, որ պետք է միասին կերտենք մեր ապագան՝ որպես 86 միլիոն մարդ՝ համարելով, որ անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան ու ապագան։ Նրանք, ովքեր փորձել են սասանել մեր միջև արմատացած և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք առաջացնելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին»։
Հիշեցնենք, որ մինչ այս պահը Թուրքիան չի ընդունել՝ տեղի ունեցածը Ցեղասպանություն է։