Թnւրքերի հետ հաշտություն կարող է լինել, երբ որ ընդունեն իրենց նախնիների գործած nճիրը. Մրո
Մշակույթ
16:11 24/04/2025
Հայաստան

Թnւրքերի հետ հաշտություն կարող է լինել, երբ որ ընդունեն իրենց նախնիների գործած nճիրը. Մրո

«Հաշտություն կարող է լինել, երբ որ թուրքերն ընդունեն իրենց նախիների  գործած ոճիրը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո)։

Նա նշեց, որ այսօրվա Թուրքիան պետք է ընդունի, որ այն ժամանակվա Թուրքիան ցեղասպան է  եղել, և այսօր, որպեսզի չդիտարկեն Թուրքիան ցեղասպան պետություն, ժողովուրդ, ուրեմն պետք է ընդունեն Հայոց ցեղասպանությունը։

«Միայն այդ ժամանակ կարող ենք մտածել, որ կարող է հաշտություն լինել։ Իսկ թղթի վրա ինչ գրվում է, միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում է։

Բուն խնդիրը հենց ցեղասպանության եղելությունն ընդունել է։ Թուրքիայի կողմից  երբ որ ընդունվի, իրենք են ազատվելու այդ մեղքից, և մենք էլ այդ ժամանակ կհասկանանք, որ այսօրվա Թուրքիան ու այսօրվա թուրք ժողովուրդը տարբեր է այն ժամանակվա Թուրքիայից, որը ցեղասպանություն գործեց մեր պապերի, մեր ժողովրդի հանդեպ»,- ասաց Մրոն։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder