Թաներ Աքչամ. Հայոց Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից չընդունելը նշանակում է ագրեսիվ քաղաքականությունն իր հարևանի նկատմամբ
Քաղաքական
15:50 24/04/2025
Հայաստան

Թաներ Աքչամ. Հայոց Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից չընդունելը նշանակում է ագրեսիվ քաղաքականությունն իր հարևանի նկատմամբ

Թաներ Աքչամ. Հայոց Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից չընդունելը նշանակում է ագրեսիվ քաղաքականությունն իր հարևանի նկատմամբ

«Ցեղասպանության հետևանքով ձեռք բերած տրավմայի հաղթահարումը հնարավոր է, եթե հանցագործը ճանաչի, ընդունի Ցեղասպանությունը»,-Երևանում «Վերաիմաստավորելով Ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով պանելային քննարկմանն ասաց թուրք պատմաբան, սոցիոլոգ Թաներ Աքչամը։

Նա նշեց, սակայն այսօր հայերն ունեն հարևան, որը կտրականապես ժխտում է տեղի ունեցածը, ինչը կարող է նոր պոտենցիալ ռիսկ առաջացնել Ցեղասպանության կրկնության համար։

«Այնպես, որ ժխտումը ոչ միայն պատմական փաստերը չընդունելն է, այլև այսօրվա իրականության մեջ ինչ-որ բան անելն է։ Հայոց Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից չընդունելը նշանակում է ագրեսիվ քաղաքականությունն իր հարևանի նկատմամբ»,-ասաց թուրք պատմաբանը։

Քննարկման մասնակից Ռուբեն Սաֆրաստյանը համաձայնեց թուրք պատմաբանաի հայտարարություններին, նշեց, որ 2020 թվականաին Արցախում Ադրբեջանի սանձազերծած գործողություններին Թուրքիայի աջակցությունը ըստ էության շարունակությունն է ցեղասպան քաղաքականության։

«Եթե երիտթուրքերը կազմակերպեցին հայոց ցեղասպանությունը՝ հիմնվելով Հայկական հարցից ազատվելու, Արևմտյան Հայաստանը հայաթափելու գաղափարի վրա, ապա Աթաթուքրի մոտ Ցեղասպանությունը աշխարհքաղաքական ընկալումների վրա էր հիմնված՝ Հայաստանը վերացնել որպես խոչընդոտ կամ պարիսպ, ինչպես ինքն էր ասում։ Այդ մոտեցումը դեր խաղաց նաև 2020 թվականի ընթացքում՝ վերացնել Արցախը որպես աշխարհքաղաքական երևույթ։ Թուրքիան ըստ էության շարունակեց Աթաթուրքի քաղաքականությունը»,-ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆոսեր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Նշենք, որ Թաներ Աքչամը թուրք պատմաբան և հասարակագետ է։ Նա առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակն է, համարվում է Հայոց ցեղասպանության պատմության առաջատար մասնագետներից մեկը։

Լուսանկարը՝ Մեդիամաքսի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder