«Նիկոլ, դավաճան»․ Թեհրանում հայերը ՀՀ դեսպանատան անձնակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղաuպանության զոհերի հիշատակի հուշարձանին
Քաղաքական
13:52 24/04/2025
Հայաստան

«Նիկոլ, դավաճան»․ Թեհրանում հայերը ՀՀ դեսպանատան անձնակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղաuպանության զոհերի հիշատակի հուշարձանին

Թեհրանի հայոց թեմի Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված Ոգեկոչման միջոցառման ընթացքում՝ Ծաղկեմատույցի արարողության ժամանակ, Ոգեկոչման միջոցառման մի քանի մասնակիցներ, որոնք միաժամանակ ՀՀ քաղաքացի են, «Ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին՝ մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։ Այս մասին գրում է Hayastan.news-ը՝ վկայակոչելով Թեհրանի աղբյուրները։

Նրանք պոկել են դեսպանատան անձնակազմի ձեռքի ծաղիկները։ Այդ քայլը հիմնավորել են նրանով, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո իշխանության ռազմավարությանը՝ պառակտել Սփյուռքը և միջամտել ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder