Թուրքիան հերքել է Ստամբուլի երկրաշարժին ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցության մասին լուրերը
Հասարակություն
15:05 24/04/2025
Հայաստան

Թուրքիան հերքել է Ստամբուլի երկրաշարժին ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցության մասին լուրերը

Թուրքական իշխանությունները հերքել են այն վարկածները, թե հորատման հարթակը, ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը կամ իոնոսֆերային հետազոտական ​​ HAARP համակարգը ներգրավված են եղել Մարմարա ծովում տեղի ունեցած երկրաշարժի մեջ։ Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի՝ համապատասխան լուրերը լուսանկարներով տարածվել են սոցիալական ցանցերում։

«Որոշ սոցիալական ցանցերի լրատվամիջոցների կողմից տարածված պնդումները, թե Ստամբուլի երկրաշարժը կարող էր պայմանավորված լինել մի խզվածքի հորատմամբ, որտեղ խարսխված էր GPS Saturn հորատման հարթակը, իրականությանը չեն համապատասխանում: Պարզվել է, որ այդ պնդումները հաստատելու համար օգտագործված լուսանկարները արվել են 2018 թվականի դեկտեմբերին Բոսֆորի նեղուցի միջով հորատման հարթակի անցման ժամանակ, որը Rönesans Endüstri Tesisleri ընկերությւոնը նախատեսված էր օգտագործել գազի պահեստավորման կենտրոն ստեղծելու համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է պարզաբանման մեջ:

Նշվում է նաև, որ GPS Saturn-ը «ոչ մի հորատման գործողություններ չի իրականացրել Մարմարա ծովի այն ​​տարածքում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը», և «այն արդեն 340 օր խարսխված է Բուլղարիայի մոտ գտնվող Սև ծովի ջրերում»: Պնդումները, թե «Ստամբուլի երկրաշարժը նավն է առաջացրել, ապատեղեկատվական արշավի արդյունք է, որը զուրկ է գիտական ​​ապացույցներից»,- ասվում է կենտրոնում:

Հերքելով պնդումները, որ Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել ամերիկյան նավի կամ HAARP համակարգի օգտագործման հետևանքով՝ կենտրոնը նույնպես դրանք անհիմն է անվանել։ «Սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարները պատկերում են ԱՄՆ ռազմածովային ուժերի Arleigh Burke դասի ՝ USS Nitze նավը, որը արվել են 2023 թվականին: Այդ նավը վերջերս ակտիվ չի եղել մեր ծովերում: Չկա նաև գիտական ​​հիմք այն պնդումների համար, որ երկրաշարժը կարող էր լինել նավի կամ HAARP համակարգի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder