Պակիստանը քննարկելու է, ինչպես պատասխանի Հնդկաստանին
Քաղաքական
12:40 24/04/2025
Հայաստան

Պակիստանը քննարկելու է, ինչպես պատասխանի Հնդկաստանին

Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ իր հիմնական սահմանային անցակետը։ Այս մասին գրում է BBC-ն ու մանրամասնում, որ Հնդկաստանն արտաքսել է պակիստանցի ռազմական դիվանագետներին և կասեցրել է ջրօգտագործման պայմանագիրը  Քաշմիրում 26 մարդու կյանք խլած հարձակման հետևանքով։

Պակիստանն իր հերթին հերքում իր մասնակցությունը հարձակմանը և հինգշաբթի օրը ազգային անվտանգության խորհրդակցություն կհրավիրի՝ քննարկելու Հնդկաստանի ձեռնարկած միջոցների պատասխանը:

Զբոսաշրջային Պահալգամ քաղաքի մոտ զինված անձինք դուրս են եկել անտառներից և զենքերից կրակ բացել այցելուների վրա։ Այսօր էլ դեռ շարունակվում են սպանվածների  հուղարկավորությունները, նրանց թվում են եղել նաև մեղրամիսի մեջ գտնվող փեսան, արձակուրդում գտնվող գործարարը։

Հնդկաստանի վարչապետն ընդհատել է Սաուդյան Արաբիա այցն ու վերադարձել երկիր՝ հանդիպել անվտանգության մարմինների ղեկավարների հետ։ Նա հայտարարել է, որ հանցագործներին ներում-բեկում չի լինելու։

Կասկածյալներից յուրաքանչյուրի մասին տեղեկատվություն հաղորդողներին խոստացել են մինչև 24 հազար դոլար, խոստանում են, որ նրանց ինքնությունը գաղտնի կպահվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder