Ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է փոխում իր ուղերձները Հայոց ցեղասպանության մասին, այլ նաև` Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը. Մեսրոպ Առաքելյան
Քաղաքական
21:07 24/04/2025
Տարածաշրջան

Ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է փոխում իր ուղերձները Հայոց ցեղասպանության մասին, այլ նաև` Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Մանուկյանը գրում է.

«Փաստորեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է փոխում իր ուղերձները Հայոց ցեղասպանության մասին, այլ նաև` Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։

Հայոց Ցեղասպանություն տերմինը 3 ժամ անց խմբագրել են Հայկական ջարդերի, որն ուղղակի խայտառակություն է։

Եվրոպական Միությունը 1987թ. ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, և ԵՄ ներքո գործող կառույցները պարտավոր են առաջնորդվել հաշվի առնելով բացառապես այդ իրողությունը։

Վաղը կդիմեմ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը պարզաբանում ստանալու պահանջով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder