Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանն իր ամբողջ ուժերն ուղղել է նոր զավթողական ծրագրեր իրականացնելուն. Նարինե Աղբալյան
«Առնվազն անտրամաբանական եմ համարում թուրքերի հետ բարեկամանալու, հավերժական խաղաղություն հաստատելու հայեցակարգը, որովհետև հակառակ կողմից մենք տեսնում ենք միայն նոր զավթողական նկրտումներ»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախկին նախարար Նարինե Աղբալյանը։
Նա նշեց, որ 110 տարվա ընթացքում թուրք իշխանությունների, ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականությունը որևէ ձևով չի անհետացել, ընդահակառը, այսօր կարող են լիովին պնդել, որ Արցախի բռնի հայաթափումը նույնպես ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է։
«Ցեղասպանությունը կրկնվեց Սումգայիթում, Մարաղայում, հայաբնակ բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում, ավարտվեց Արցախի հայաթափումով»,- ասաց Ն. Աղբալյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանի հետ սկսած խաղաղության հաստատման գործընթացին, նա ասաց. «Չեմ կարող ասել՝ Հայաստանի իշխանությունը հավատո՞ւմ է արդյոք իր իսկ հորինած այդ գաղափարին։ Չեմ կարծում, որ մեր նախնիները պակաս խաղաղասեր են եղել։ Հայ ժողովուրդն իր էությամբ խաղաղասեր է, բայց երբ քո դեմ գալիս են սրով ու թրով, պետք է ոչ միայն պաշտպանվել, պետք է կարողանալ հետ մղել թշնամուն։ Այս գիտակցումը պետք է արմատավորվի հայ ազգի մեջ։ Պետք է պատրաստ լինել ցանկացած ոտնձգության, բռնության արժանի հակահարված հասցնելուն։ Դա չեղավ 2020 թվականին, և մենք կորցրեցիքն Արցախը։ Այսօր, երբ որ Ադրբեջանն իր ամբողջ ուժերն ուղղել է նոր զավթողական ծրագրեր իրականացնելուն և իր հորինած «Արևմտյան Ադրբեջանը» վերադարձնելուն, ապա առնվազն անտրամաբանական է այն, ինչ արվում է Հայաստանի իշխանությունների կողմից»։
Մանրամասն՝ տեսանյությում։