Վլադիմիր, ստոպ. Թրամփը քննադատել է Պուտինին
Քաղաքական
17:33 24/04/2025
Աշխարհ

Վլադիմիր, ստոպ. Թրամփը քննադատել է Պուտինին

Կիևի հրթիռակոծությունից ու ԱԹՍ-ներով հարձակման ենթարկելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինին։

 Վլադիմիր, STOP»,-միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, գրել է նա իր սոցիալական էջերում։

Նա նշել է, որ դժգոհ է Ռուսաստանի գործողություններից։

«Դրանք պետք չէին ու շատ անժամանակ էին»,-նշել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Զելենսկին իր հայտարարություններով խոչընդոտում է բանակցություններին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder