Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ իրենք են մոռացվելու ժողովրդի կողմից․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
20:16 24/04/2025
Հայաստան

Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ իրենք են մոռացվելու ժողովրդի կողմից․ Ռոբերտ Քոչարյան

«Ես պետք է այդ հիմարությունը պարզաբանե՞մ, լու՞րջ»,- այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը։

«Հայաստանի արտաքին օրակարգի մեջ մտցնողը հենց ես եմ եղել և իմ ժամանակաշրջանում ամենից մեծ քանակով երկրներն են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել, իրենք են մոռացվելու ժողովրդի կողմից»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների արյրման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Ես հիշեցնեմ՝ 15թ․-ին, երբ ՌԴ դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում այրել, հենց այն մարդիկ, ովքեր այսօր զբաղեցնում երկրում բարձրագույն պաշտոններ՝ ԱԳ նախարար, վարչապետի  օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ և այլն։ Եթե դա անթույլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում՝ երկակի ստանդարտները Ռուսաստանի նկատմամբ, Թուրքիայի նկատմամբ կիրառելի են, թե ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու»։

 Անկախության հռչակագրից հրաժարման և ընդհանրապես Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են մարդիկ, որոնք փորձում են դա անել. Իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից:

 Դիտարկմանը, որ Փաշինյանը սահմանին կրակոցները կապել է նաեւ դրոշ այրելու հետ, երկրորդ նախագահը նկատեց. «Մեկ ամիս է պատրաստվում է, հա՞, որ դրոշերը պիտի այրվեն և մեկ ամիս նախապատրաստական կրակոցներ էին իրականացնում: Աբսուրդների դաշտ չմտնենք»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder