Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ո՞նց կընդունես թուրքին, դաժան իրականությունը ներկա է. Տիգրան Մանսուրյան
«Իմ ընտանիքի, համայն հայության համար այս օրը հիշատակի օր է։ Ծանր օր է։ Ազգային մեծ հիշատակության օր է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Panorama.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։
Panorama.am- Հնարավո՞ր է երբևէ մոռանալ 1,5 միլիոն զոհերին, ուրանալ Հայոց ցեղասպանությունը։
Տ.Մանսուրյան-Նախ պետք է շատանանք, և եթե շատանանք, այն ժամանակ ավելի ու ավելի լավ կհիշենք։
Panorama.am- Հնարավո՞ր է թուրքերի հետ բարեկամանալ, համերաշխ ապրել։
Տ.Մանսուրյան- Քանի որ հիմա դիվանագիտական հարաբերությունների ակտիվ շրջան է, ես այս հարցի շուրջ չէի ուզի խորանալ։ Ապրելու հարցեր կան, պետք է բացվելու տեղ ունենանք։ Փակված ենք սահմաններով։ Դժվար է։
Panorama.am-Դուք ինքներդ երբևէ կարո՞ղ եք ընդունել թուրքերին։
Տ.Մանսուրյան-Ոնց կընդունես, դաժան իրականությունը ներկա է, իմ ընտանիքի մեջ մտած է, երկու ծնողներս որբանոցի զավակ։ Ինչպես, ինչպես, ինչ մեղքի համար։
Մանրամասն՝ տեսանյութում։

