Վանեցյան. Փաշինյանը խոսքերը ցույց են տալիս, որ նա ավելի եռանդով սպասարկում է թուրքադրբեջանական, քան հայկական շահերը
Քաղաքական
13:05 24/04/2025
Հայաստան

Վանեցյան. Փաշինյանը խոսքերը ցույց են տալիս, որ նա ավելի եռանդով սպասարկում է թուրքադրբեջանական, քան հայկական շահերը

 «Իշխանություններն իրենց կեղծ թեզերով, թուրքադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով փորձում են Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել մեր օրակարգից»,-Ծիծեռննակաբերդի բարձունքում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության անմեղ զոերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հերցերին ի պատասխան ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի դրոշն այրելու վերաբերյալ հայտարարություններին, ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց.

 «Եթե Փաշինյանը միայն ցավար դրոշների համար և որևէ գործողություն չաներ, որը կբխեր ոչ թե հայկական պետության, այլ բացառապես թուրքադրբեջանական շահերից, կարող էինք այդ հայտարարությունը որակել որպես երկրի ղեկավարի հայտարարություն, որը ցանկանում է հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ։ Բայց այս իրավիճակում Փաշինյանի խոսքերը տեղավորվում են այնտեղ, որ հերթական անգամ ինքն ավելի եռանդով սպասարկում է թուրքադրբեջանական, քան հայկական շահերը»։

ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրեց, որ 2019-ին հրաժարական ներկայացնելիս հստակ խոսել է դրա պատճառների մասին։ 

«Այն ժամանակ չեմ տեսել, որ նման քայլեր իրագործվում են, բայց մարդ, ով տիրապետում է  մի քիչ ավելի շատ տեղեկատվության ու վերլուծելու ունակություն ունի, հասկացել եմ, որ այո, մեր երկիրը գնալու է այն ճանապարհով, որով գնացել է։ Բայց անգամ ամենավատ երազում չէի կարող պատկերացմնել, որ հասնելու ենք այս իրավիճակին, որն ունենք այսօր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վանեցյան. Փաշինյանը խոսքերը ցույց են տալիս, որ նա ավելի եռանդով սպասարկում է թուրքադրբեջանական, քան հայկական շահերը